Լավրովը՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության հեռանկարների, Անքորիջի պայմանավորվածությունների և պատժամիջոցների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում վառ ապագա չի տեսնում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը TV BRICS-ին տված հարցազրույցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունները հակիրճ ներկայացրել է ՏԱՍՍ գործակալությունը:

Լավրովը հարցազրույցում նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է գործակցել բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, սակայն ամերիկացիներն այս ճանապարհին «արհեստական խոչընդոտներ են ստեղծում», հետևաբար, Ռուսաստանը ֆինանսական, տնտեսական, լոգիստիկ և այլ նախագծերը զարգացնելու լրացուցիչ պաշտպանված ուղիներ է փնտրում BRICS-ի երկրների հետ:

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն մրցակիցներին ճնշում է անբարեխիղճ մեթոդներով՝ պատժամիջոցներ սահմանելով ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ: ԱՄՆ-ն, ըստ դիվանագետի, փորձում է վերահսկել ռազմատեխնիկական կապերը Ռուսաստանի խոշորագույն ռազմավարական գործընկերների՝ Հնդկաստանի և BRICS-ի այլ անդամների հետ:

Միևնույն ժամանակ Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է հատկացնում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և, ընդհանուր առմամբ, հետխորհրդային տարածքին:

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն ընդունել է Ուկրաինայի հարցով Անքորիջում բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկը, սակայն այժմ ԱՄՆ-ն ինքը պատրաստ չէ այդ առաջարկին:

Ալյասկայի Անքորիջ քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել 2025 թ. օգոստոսին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման: Նա, սակայն, չի մանրամասնել, թե ռուսական կողմն ինչ նկատի ունի՝ Անքորիջի պայմանավորվածություններ ասելով: Պեսկովը հավելել է, որ աշխատանքը շարունակվում է:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով