Լավրովն օմանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Օմանի միջնորդությամբ Մասկատում Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև վերջերս կայացած անուղղակի բանակցությունների համատեքստում։

«Համատեղ կարծիք է արտահայտվել բանակցային գործընթացի շարունակությունը խթանելու անհրաժեշտության մասին՝ փոխադարձաբար ընդունելի համաձայնություններ գտնելու նպատակով, որոնք կնպաստեն զինված բախման ռիսկի վերացմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել Օմանի Սուլթանության ղեկավարության ջանքերն այս հարցում։

Իրանի-ԱՄՆ բանակցություններն Օմանի միջնորդությամբ տեղի էին ունեցել Մասկատում փետրվարի 6-ին։

Հայերեն Русский

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է

Եմենի կառավարական ուժերը տարածքներ են կորցրել հութիների հետ բախումների հետևանքով