Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքել է թուրք լրագրողի հոդվածը

2 րոպեի ընթերցում

Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքել է թուրք լրագրողի հոդվածը

Հայաստանի առողջապահության նախարարությունը հերքել է թուրք լրագրող Օքայ Դեփրեմի հոդվածը «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

««Cgtnturk.com» լրատվական կայքում, իսկ այնուհետև «OdaTV» կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը ` «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով, որը պարունակում է ակնհայտորեն ստահոդ, չհիմնավորված և մոլորեցնող պնդումներ։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Անձի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում։ Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանակացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։

Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Օքայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս հրապարակել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ չհիմնավորված և մանիպուլյատիվ նյութեր, որոնք չեն հաստատվել պաշտոնական աղբյուրներով։

Նման հրապարակումները տեղավորվում են տեղեկատվական մանիպուլյացիաների և հիբրիդային ազդեցության գործիքակազմի տրամաբանության մեջ։

Կոչ ենք անում հանրությանը, մեդիա հարթակներին և սոցիալական ցանցերի օգտատերերին չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում