Հայաստան

Ավինյանը շվեդ գործընկերների հետ քննարկել է տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Ավինյանը շվեդ գործընկերների հետ քննարկել է տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռեգիոնների միության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի հրավերով «Fiscal Decentralisation and Local Self-Government Reforms» աշխատաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի (Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիա) առաջին փոխնախագահ Լիֆ Սանդբերգի, գործադիր տնօրեն Ռայան Նոքսի և ծրագրերի ղեկավար Լենա Ֆալկոնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին, ֆինանսական կառավարմանը, տեղական իշխանությունների դերերին ու հաշվետվողականությանը վերաբերող հարցեր։ Տիգրան Ավինյանը ծանոթացել է նաև կրթության և ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ շվեդական փորձին, մասնակցել շվեդական համահարթեցման համակարգին վերաբերող քննարկմանը։ 

Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է նաև Ստոկհոլմի գործընկերոջ՝ քաղաքային խորհրդի նախագահ Օլե Բուրրելի հետ: Երկու մայրաքաղաքների ղեկավարներն անդրադարձել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, խոսել քաղաքային տարբեր ծրագրերից ու խնդիրներից, նախանշել գործակցության հնարավոր ուղղությունները:  

Երևանի քաղաքապետը հանդիպել է նաև Շվեդիայի թագավորության արտաքին գործերի պետական քարտուղար Կարին Յուհլինիի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում