Փետրվարի 7-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 փետրվար,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 09:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում փետրվարի 7-8-ը կանցկացվի Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսը՝ «Հայկական ուռուցքաբանություն համարձակ ծրագրերից դրանց իրագործում» խորագրով։ Կոնգրեսի բացման արարողությանը ելույթով հանդես կգա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Կոնգրեսը կազմակերպվում է ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից և միավորում է շուրջ 400 մասնակիցների։ Փետրվարի 8-ին՝ Live վիրահատությունները կկատարեն տարբեր երկրներից հրավիրված անվանի վիրաբույժներ։ Կկատարվի 3 իրական վիրահատություն՝ հարցուպատասխանի հնարավորությամբ։ +374 41 99 59 50:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:30-ին Ծաղկաձոր քաղաքում կկայանա «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանը։ «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից, Ծաղկաձորի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Ժամը 17։00-ին Dvin Music Hall-ում տեղի կունենա Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գրքի շնորհանդեսը։ Տարվա գլխավոր սպորտային բեսթսելլերը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»։ Մուտքն ազատ էԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընթերցասրահում (Ալեք Մանուկյան փ.13, 3-րդ հարկ, լսարան 305) տեղի կունենա ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր՝ «Ռուսերենը որպես օտար լեզու գործնականում. տեսությունից դեպի պրակտիկա» թեմայով։ Ծրագիրն իրականացվում է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ։ Միջոցառմանը կմասնակցեն դիվանագիտական կորպուսի, պետական իշխանության մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (СПбГУ) և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի (МПГУ) առաջատար փորձագետ-դասախոսներ։ «Մեր ապագան» հիմնադրամ, +374 91 829 829:

Ժամը 10:00-ից Հայաստանի ամերիկյան համալսարանում (Բաղրամյան 40) կկայանա համաժողով՝ «Էպիլեպսիա՝ ստվերից դուրս» թեմայով: Այն նվիրված է էպիլեպսիա ունեցող երեխաների առողջության, կրթության աջակցման և սոցիալական ինտեգրման կարևոր հարցերին։ Կոնֆերանսը կազմակերպել են «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը և «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամը: Ներկա կլինի նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: +374 99 757 657։ 

Հայերեն Русский

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի

«Իմ ընկերն իմ պետությունն է». տարեցների տնային խնամքից օգտվող անձինք Գորիսում այլևս իրենց միայնակ չեն զգում

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր