Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն նաև անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու վերջին զարգացումներին: Այդ համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ջանքերը՝ ուղղված խաղաղության ինստիտուցիոնալացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում