ԵՄ արտահանման մասնաբաժինը Հայաստանում աճել է մինչև 7,9 տոկոս․ Գևորգ Պապոյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման մասնաբաժինը 2025 թվականին աճել է՝ հասնելով 7,9 տոկոսի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։
Նախարարի խոսքով՝ նախորդ տարի ԵՄ երկրներ արտահանման մասնաբաժինը կազմել է 4,7 տոկոս, ինչը նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։
«Այստեղ կարևոր նշանակություն ունի երկու հանգամանք․ առաջինը՝ դեպի Եվրոպական միություն արտահանման աճն է, երկրորդը՝ հաշվարկներից հանվել է պարզ վերաարտահանումը»,- ընդգծեց Պապոյանը։