Թրամփն աջակցություն է հայտնել Տակաիչիին Ճապոնիայում արտահերթ ընտրություններից առաջ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիին փետրվարի 8-ին երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը համապատասխան գրառում է կատարել իր Truth Social հարթակում։

Թրամփի խոսքով՝ Տակաիչին «արդեն ապացուցել է, որ ուժեղ, հզոր և իմաստուն առաջնորդ է», որն իսկապես սիրում է իր երկիրը և «չի հիասթափեցնի Ճապոնիայի ժողովրդին»։

«Հետևաբար, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների  նախագահ, ինձ համար պատիվ է լիակատար աջակցություն հայտնել նրան և այն ամենին, ինչ ներկայացնում է նրա շատ հարգված կոալիցիան», - գրել է Թրամփը։

Reuters գործակալությունը նշում է, որ Ճապոնիայի առաջին կին վարչապետի կոալիցիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի ընտրություններում՝ հաշվի առնելով հարցումների արդյունքները։ Տակաիչին արձակել է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ հրավիրել, որպեսզի մանդատ ստանա իր կառավարության ծախսերի ծրագրերն իրականացնելու և երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար։

Նշվում է, որ Տակաիչիի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր Ճապոնիայի նորարարական կուսակցությունը՝ հայտնի որպես Իշին, կարող են խորհրդարանի 465-տեղանոց ստորին պալատում ստանալ 300 տեղ, ինչը շատ ավելի մեծ թիվ է, քան ներկայում։

Տակաիչին 2025 թ. հոկտեմբերին Տոկիոյում ընդունել է Դոնալդ Թրամփին։ ԱՄՆ նախագահն իր հերթին նշել է, որ մարտի 19-ին Տակաիչիին կհյուրընկալի Սպիտակ տանը։

BBC-ն գրում է, որ չնայած ԱՄՆ նախագահները հազվադեպ են հրապարակայնորեն աջակցում օտարերկրյա ընտրությունների թեկնածուներին, սակայն Թրամփը նման բան արել է նախկինում՝ վերջերս աջակցելով Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Հայերեն

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին