Փետրվարի 6-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 փետրվար,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Էկոնոմիկայի նախարարությունում (Մհեր Մկրտչյան 5) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն նախարարության կողմից 2025 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները, տնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշները, ինչպես նաև 2026 թվականի առաջնահերթությունները։ Աննա, Մխիթար, Հայկ Մանուկյան, Հայկ Բարսեղյան: 011 597 211: 

Մշակույթ

Ժամը 11:00-ին Գրականության և արվեստի թանգարանում կկայանա «Սարոյանական գույներ. բառերից անդին» միջազգային ցուցադրության փակման արարողությունը։ Միջոցառման օրակարգ՝ 11:00 - մեկնարկը կտրվի ելույթներով, ողջույնի խոսքով հանդես կգա ԿԳՄՍՆ նախարարը, 11:20 - Վ.Սարոյանի նկարչական աշխատանքների նվիրատվություն Գրականության և արվեստի թանգարանին, ցուցադրության դիտում, 11:40 - «Սարոյանական գույներ. բառերից անդին» ցուցադրության շրջանակում անցկացված մանկական մրցույթի հաղթող աշխատանքների ցուցադրություն, հյուրասիրություն: (+374 10) 563641:

Ժամը 16:00-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի ճեմասրահում կկայանա «Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը» յուրօրինակ ձևաչափով ցուցադրության բացումը: Մատենադարանի լանջի հողատարածքն իր վերջին մերկ ձմեռն է անցկացնում։ Շուտով իր դարավանդային կանաչ ճեմուղիներով քայլելու են բոլոր Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը։

Սպորտ

Ժամը 14:00-ին ՀՖՖ գրասենյակում (4-րդ հարկի սրահ) տեղի կունենա ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի մամուլի ասուլիսը: Հավաքականի գլխավոր մարզիչը կամփոփի ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում մեր ընտրանու ելույթները։ Ներկայանալ լրագրողական բեյջերով։

 

Հայերեն Русский

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը