Արտյոմ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
1 րոպեի ընթերցում

Հաղորդավար Արտյոմ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կարապետյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից։
«Հարգելի գործընկերներ, ես միացել եմ քաղաքապետարանի թիմին, ինձ վստահել են Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի գործը։ Հուսամ՝ լավ կաշխատենք»,– գրել է նա։
Կարդացեք հոդվածը` Русский