Եվրոպա

Էստոնիան և Լատվիան խոսել են ՌԴ հետ բանակցությունների համար եվրոպական բանագնաց նշանակելու անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Էստոնիան և Լատվիան խոսել են ՌԴ հետ բանակցությունների համար եվրոպական բանագնաց նշանակելու անհրաժեշտության մասին

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան Euronews հեռուստաալիքին տված առանձին հարցազրույցներում խոսել են Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու նպատակով եվրոպական հատուկ բանագնաց նշանակելու մասին։

«Այո, մեզ իրոք դեսպանորդ է պետք: Հարցը, հավանաբար, այն է, թե ով կլինի դա: Եվ ես կարծում եմ, որ մենք շատ տարբերակներ ունենք», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեջբերել է հեռուստաալիքը Լատվիայի վարչապետի խոսքը։

Էստոնիայի նախագահն, իր հերթին, ընդգծել է, որ ընտրված հատուկ դեսպանորդը պետք է լինի «խոշոր եվրոպական երկրից», որին վստահում են թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ  հայտարարել էր, որ հատուկ դեսպանորդի նշանակման աշխատանքն «արդեն սկսվել է տեխնիկական մակարդակով։

Հունվարին Politico պարբերականը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ Եվրամիության երկրները քննարկում են հատուկ ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը՝ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար, որը կարողանա ԵՄ-ի անունից երկխոսություն վարել ռուսական կողմի հետ: Այդ դերի համար հնարավոր թեկնածուների թվում նշվել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում