Միացյալ Նահանգներ

Թայվանի հարցն ամենակարևորն է չին-ամերիկյան հարաբերություններում. Ծինփին

1 րոպեի ընթերցում

Թայվանի հարցն ամենակարևորն է չին-ամերիկյան հարաբերություններում. Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Միացյալ Նահանգների նախագահ Դդոնալդ Թրամփի հետ զրույցում հայտարարել է, որ Թայվանի հարցն ամենակարևորն է չին-ամերիկյան հարաբերություններում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է չինական Xinhua-ն՝ մանրամասներ ներկայացնելով Ծինփին-Թրամփ հեռախոսազրույցի վերաբերյալ։

Ծինփինը նշել է, որ «Թայվանը չինական տարածք է, Չինաստանը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ու երբեք թույլ չի տա, որ Թայվանն առանձնանա»։

Չինաստանի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է զգուշորեն մոտենա Թայվանին զենք վաճառելու հարցին։

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Ծինփինը նշել է նաև, եթե երկու կողմերը հավատարիմ մնան հավասարությանը, փոխադարձ հարգանքին և փոխշահավետության սկզբունքներին, կկարողանան գտնել փոխադարձ մտահոգությունները լուծելու ուղիներ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում