Իրան

ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյունավտանգ է Մերձավոր Արևելքի համար. Լավրով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյունավտանգ է Մերձավոր Արևելքի համար. Լավրով

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունների ներկայիս լարվածությունը պայթյունավտանգ է ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այս իրադրությունը սկզբունքորեն պայթյունավտանգ է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Կան շատ ականներ, որոնք կպայթեն դրանց վրա ոտք դնելու առաջին իսկ պահին»,- հայտարարել է Լավրովը։

Նա նշել է, որ Իրանը Ռուսաստանի մոտ գործընկերն է, հետևաբար ռուսական կողմը չի կարող անտարբեր լինել այն զարգացումների նկատմամբ, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում։ «Իրանը մեր գործընկերն է՝ մոտ գործընկերն ու հարևանը։ Իհարկե, մենք անտարբեր չենք դեպքերի ներկայիս զարգացման նկատմամբ»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իրանն ու Իսրայելը գիտեն, որ Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ մերձավորաևելյան տարածաշրջանում լարվածության թոթափման հարցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում