Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Աբու Դաբիում հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը

5 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։

Երկու պետությունների ղեկավարները մրցանակին արժանացել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։

Մրցանակները հանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամադ Բին Զայեդ Ալ Նահյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ hանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ այսօր տեղի ունեցողը երկար տարիներ անհավատալի էր թվում։

«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման: Վերջին 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին։ Եվ եթե անգամ դրանք միասին հնչեին, դա կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու այն, ինչ տեղի ունեցավ 2025 թվականին և տեղի է ունենում այսօր, իսկապես անհավանական է»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ մրցանակի ընդունումը հաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում երկու կողմերի համար անիմաստ կլիներ միասին գալ և ընդունել այդ բարձր գնահատանքը։

Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երեք տասնամյակ եղել են հակամարտության մեջ և այժմ սովորում են ապրել խաղաղության պայմաններում։

«Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Դա առանձնահատուկ զգացողություն է։ Մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ անկախություն ձեռք բերելուց ի վեր»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով, որ այս օրինակը կարող է ծառայել որպես ուղեցույց հակամարտության մեջ գտնվող այլ երկրների համար։

Մրցանակաբաշխությանը նախորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մրցանակի գլխավոր քարտուղարի հետ՝ նրա Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակում։ Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և միջոցառմանը մասնակցելու համար՝ կարևորելով նրա ներկայությունը մրցանակաբաշխությանը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալը կարող է նոր ազդակ հաղորդել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովմանն ուղղված գործընթացներին։

2026 թվականի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից։ Հանձնաժողովի անդամներն են՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Շառլ Միշել, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի Հանրապետության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Մուսա Ֆակի Մահամաթ, Սուրբ Աթոռի Մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ՝ Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսա, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ Քեթրին Ռասել, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Սաիդա Միրզիյոևա, ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար՝ Նորին Գերազանցություն դատավոր Մուհամմադ Աբդելսալամը։

«Մարդկային եղբայրության» մրցանակը 2026 թվականի թողարկման համար ստացել է առաջադրման ռեկորդային քանակ՝ ավելի քան 75 երկրներից ներկայացված թեկնածուներով։ Առաջադրումները կատարվել են իրավասու առաջադրողների սահմանափակ շրջանակի կողմից, այդ թվում՝ պետությունների ղեկավարների, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և փոփոխություններ իրականացրած նշանակալի ձեռքբերումներ ունեցած երիտասարդների համար։

Հայերեն العربية English Русский Türkçe 中文

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA