5 րոպեի ընթերցում
Փետրվարի 5-ի միջոցառումների անոնս
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 11:00-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում /Իսահակյան 28, 1-ին հարկ, ՀՌՀ նիստերի դահլիճ/ կկայանա ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման՝ 2025 թվականի հանձնաժողովի գործունեության ամփոփում: +374 44 58 10 17:
Ժամը 13:00-ին «Կարմիր կամուրջ» հյուրանոցում (Ոսկերիչների 8) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում կայանալիք արվեստի 2-րդ միջազգային բիենալեին: Այն անցկացվելու է «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT) խորագրի ներքո: Հայաստանի ազգային տաղավարը կներկայանա «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of What Was Never Seen) նախագծով: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ, հայաստանյան տաղավարի հանձնակատար Սվետլանա Սահակյան, նախագծի հեղինակ, նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյան, համադրող Սոնա Հովհաննիսյան: Նախագիծն ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2025 թվականին հայտարարած մրցույթի արդյունքում: Մալթայի բիենալեին Հայաստանը մասնակցելու է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ: ՀՀ ԿԳՄՍՆ:
Մշակույթ
Ժամը 14:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին: Ցուցադրությունը եռակողմ արդյունավետ համագործակցության արդյունք է, որտեղ ներկայացվելու են «Պեպո» ֆիլմի ստեղծման հետ կապված Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի ու Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերից: Ցուցադրվելու են նաև Տերյան մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծված յուրահատուկ հանդերձանքների հավաքածուն: Ցուցահանդեսի բացմանը համերգային ելույթով հանդես կգան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/ և Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնամուր/: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը այս հոբելյանի առթիվ հրատարակել է Պեպոյի երգի նոտաները: 2013թվականին Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեեստրում: (+374 10) 563641:
Ժամը 16:00-ին Երևանի ռուսական տանը /Մարշալ Բաղրամյան 34/ կկայանա Ռուսաստանի ֆուտբոլային միության և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի համատեղ պատվիրակության մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվի խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի ժառանգությանը նվիրված ներկայացում։ Ռուսաստանի ֆուտբոլի լեգենդներ Անդրեյ Տիխոնովի, Դմիտրի Ալենիչևի և Իգոր Սեմշովի պատվիրակությունը փետրվարի 5-ին կժամանի Երևան՝ «Ոսկե դաբլ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար Հայաստանում։ Ֆիլմը Ռուսաստանում թողարկվել է հունվարի 29-ին և նվիրված է Երևանի «Արարատը» թիմի հաղթանակներին՝ 1973 թվականի ԽՍՀՄ առաջնությունում և գավաթի խաղարկությունում։
Ժամը 18:30-ից «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Արարատ 73» սպորտային դրամայի պրեմիերան: Ժամը 18:30-ին՝ բրիֆ ֆիլմի ստեղծագործական անձնակազմի մասնակցությամբ, 19:00-ին՝ կարմիր գորգի արարողություն, 20:00-ին՝ ֆիլմի ցուցադրություն: Ռեժիսոր Մհեր Մկրտչյան, գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյան: «Արարատ 73» սպորտային դրաման նվիրված է «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակին և թիմի գլխավոր մարզիչ, խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին: Վերջինիս գլխավորությամբ՝ «Արարատը» անհնարինը դարձրեց հնարավոր՝ մեկ տարվա ընթացքում դառնալով և ԽՍՀՄ գավաթակիր և ԽՍՀՄ չեմպիոն: Ֆիլմի անձնակազմի ջանքերով «ԿինոՄոսկվայում» կներկայացվի ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը, որը 1992 թվականին տրվել է «Սպարտակ Մոսկվա» ֆուտբոլային ակումբին՝ մշտական պահպանման: Գավաթի վրա հիշատակված են բոլոր այն ակումբների անունները, որոնք հաղթել են ԽՍՀՄ ֆուտբոլի մրցաշարերում՝ սկսած նրա ստեղծումից մինչև վերջին մրցաշրջանը։ Այդ թվում, «Արարատի» անունը: 099450100, Լիլիթ: