Պակիստանը կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Պակիստանը կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի երկխոսությանը, որն ուղղված է երկու երկրների միջև լարվածության թուլացմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին:

Նշվում է, որ պաշտոնյան PTV հեռուստաալիքին հայտնել է, որ Պակիստանը հրավիրվել է Իրան-ԱՄՆ խորհրդակցություններին, և որ Իսլամաբադի դիրքորոշումը «նկատի կառնվի բանակցությունների ընթացքում»:

Ինչպես Dawn թերթին հայտնել է դիվանագիտական շրջանների ​​աղբյուրը, պակիստանյան կողմի մասնակցությունը «դիտարկվում է որպես լարվածության թուլացման վճռորոշ գործոն, քանի որ Իսլամաբադը գաղտնի աշխատում է բանակցային գործընթացի աջակցության համար»: Պարբերականի զրուցակիցը  հավելել է, որ, հավանաբար, Պակիստանի դիրքորոշումն առաջիկա հանդիպմանը կհայտնի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը:

Ավելի վաղ ամերիկյան Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը համաձայնել է բանակցություններ վարել Իրանի ներկայացուցիչների հետ Օմանում: Խորհրդակցությունները նախատեսվում են փետրվարի 6-ին:

Իրան

ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման. Axios

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում։ Նա նաև նշել էր, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը վատ հետևանքներ կունենա Իրանի համար՝ հիշեցնելով, որ ամերիկյան հսկայական ռազմական նավատորմ է շարժվում դեպի Իրան։

Հայերեն Русский

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո