4 րոպեի ընթերցում
Փետրվարի 4-ի միջոցառումների անոնս
ՀՀ ԱԺ
Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում կատարված բարեփոխումների ու առաջիկա անելիքների վերաբերյալ:
Քննարկմանը հրավիրված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Հանդիպումը կարող են լուսաբանել Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքէջում, յութուբյան ալիքում եւ ֆեյսբուքյան էջում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում:
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարության տուն 3, առաջին հարկի դահլիճում կկայանա ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի ասուլիսը։ Նախարարը կներկայացնի նախարարության 2025 թվականի ընթացքում կատարված արդյունքները և կպատասխանի հարցերին։ Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: +374 10 59 40 60:
Պետական կառույցներ
Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի ասուլիսը։ Թեմա. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի 2025 թվականի աշխատանքները, 2026-ի անելիքները։
Ժամը 13:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում թանգարանի ամբողջական վերաբացումից հետո կկայանա Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի առաջին մամուլի ասուլիսը: Մարինա Հակոբյանը կխոսի 4 տարվա նորոգման արդյունքում կատարված հսկայական աշխատանքի և իր գործունեության ընթացքում արված բարեփոխումների ու նախագծերի մասին: Ասուլիսի ընթացքում Մարինա Հակոբյանը կանդրադառնա ոչ միայն արված աշխատանքնի, այև 2026-ի անելիքների, կարևոր նախագծերի ու միջազգային համագործակցությունների, մասնավորապես, թե որ հայտի թանգարանների հետ է համագործակցելու պատկերասրահը և արդյունքում ինչ գործեր են նախատեսվում ցուցադրել Հայաստանի ազգային պատկերասրահում:
Մամուլի ակումբներ
Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «էներգետիկայի արդի խնդիրները» թեմայով Մոսկվա-Երևան-Մինսկ-Տաշքենդ-Սուխում տեսակամուրջ` «Գեոէներգետիկա Ինֆո» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչի մասնակցությամբ: Ինչպե՞ս է Ռուսաստանը ձևափոխում գազի մատակարարման ուղիները ՌԴ-ից Եվրամիություն գազի ներկրման արգելքի ֆոնին։ Ռուսաստանը կկառուցի՞ արդյոք փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայան Հայաստանում։ Հնարավո՞ր է արդյոք Աբխազիայում ատոմակայան կառուցել։ Կա՞ արդյոք ուրանի դեֆիցիտ:
Մշակույթ
Ժամը 17:00-ին Հայաստանի պատմության թանգարանում «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցահանդեսի շրջանակում կմեկնարկի միջազգային բանախոսությունների շարք՝ Լուվրից հրավիրված գործընկերների մասնակցությամբ։ Թեմա՝ «Նեղոսից մինչև Հրազդան գետը. Բաուիտի հնագույն վանքի պատմությունը»: Բանախոս՝ Լուվրի թանգարանի բյուզանդական և արևելաքրիստոնեական բաժնի գլխավոր ֆոնդապահ ու փոխտնօրեն Ֆլորանս Կալաման: Բանախոսության լեզուն՝ անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84: