Եվրոպա

Իտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Իտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արել

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օլիմպիական զինադադարի կոչ է արել Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերել է ANSA լրատվական գործակալությունը:

Մատարելան հանդես է եկել Միջազգային օլիմպիական կոմիտեի 145-րդ նստաշրջանում:

«Թող սպորտի անզեն ուժը հարկադրի լռելու զենքին», - ասել է նախագահը` մեջբերելով Մարտին Լյութեր Քինգի խոսքը. «Մենք պետք է հասնենք այն խաղաղությանը, որը ցանկանում ենք տեսնել ամբողջ աշխարհում»:

Ձմեռային Օլիմպիական խաղերն Իտալիայում տեղի կունենան փետրվարի 6-ից մինչև 22-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում