Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 փետրվար,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24) ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հրավիրում է մամուլի ասուլիսի։ Բանախոս՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյան: Օրակարգ՝ ԲԱ 2025թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները, ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի 2025թ. մրցանակների հանձնում, ԲԱ 2026թ. նախատեսվող ծրագրերը, ԲԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված քննարկումներ: 077 60 10 27։

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի, «Ամունդի-Ակբա» ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանի ասուլիսը։ Թեմա. «Ամունդի-Ակբա»-ն ամփոփում է 2025 թվականը և ներկայացնում է 2026 թվականի համար կենսաթոշակային ֆոնդերի հեռանկարները։

Ժամը 12:00-ին Կառավարության տուն 3, առաջին հարկի դահլիճում կկայանա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի մամուլի ասուլիսը։ Նախարարը կամփոփի նախարարության 2025 թվականի գործունեության արդյունքները և կպատասխանի հարցերին։ +374 10 511 354:

Ժամը 13:50-ին Կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 592592 (ներքին 0702):

Ժամը 16:50-ին Կենտրոնական բանկում կկայանա Գրավե Գրուպի և «Ցե-Կվադրատ» ներդրումային խմբի կողմից «ԼԻԳԱ Ինշուրանս» ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերմանը նվիրված ասուլիս: Բանախոսներ՝ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան, Գրավե Գրուպի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Կլաուս Շայթեգել, տնօրենների խորհրդի անդամ Փաուլ Սվոբոդա, «Ցե-Կվադրատ» ներդրումային խմբի գործադիր տնօրեն, խորհրդի անդամ Անդրեաս Վիմմեր, «ԼԻԳԱ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյան: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 17:00-ին: Ոնենալ անձը հաստատող փաստաթուղթ: 592592 (ներքին 0702):

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 17:00-ին «ibis Yerevan Center» հյուրանոցում /Հյուսիսային պողոտա/ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը /Christian Solidarity International (CSI)/ և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) հրավիրում են մասնակցելու մամուլի ասուլիսի, որի ընթացքում կներկայացվեն կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։ Ելույթ կունենա նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը, որը նաև կպատասխանի լրագրողների հարցերին Ասուլիսի ընթացքում կապահովվի համաժամանակյա հայերեն թարգմանություն։

Մշակույթ

Ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու «City of Smile» հիմնադրամը բացառիկ հնարավորություն են ընձեռում առաջին անգամ վայելելու աշխարհահռչակ մյուզիքլների սիրված մեղեդիները և միասին աջակցելու քաղցկեղ ու արյան հիվանդություններ ունեցող երեխաներին: Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգի ընթացքում նվագախումբը նվագելու է «Disney» ընկերության պաշտոնական և բնօրինակ պարտիտուրներով։ +374 93 51 71 12

Հայերեն Русский

ԱԺ-ում ծափերով ու հոտնկայս շնորհակալություն հայտնեցին Ալեն Սիմոնյանին, Հակոբ Արշակյանին

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի

«Իմ ընկերն իմ պետությունն է». տարեցների տնային խնամքից օգտվող անձինք Գորիսում այլևս իրենց միայնակ չեն զգում

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին