Նիդեռլանդների քաղաքացին Հայաստան է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց․ կան ձերբակալվածներ

3 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների Թագավորության քաղաքացին օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 845 գրամ  «կոկաին» տեսակի թմրամիջոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։

«ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օրերս տվյալներ էին ստացվել, որ Հայաստան  է ժամանել Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի Ռ․Դ․-ն, ով հնարավոր է մաքսանենգ եղանակով իր հետ ներմուծել է թմրամիջոցներ։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նույն օրը Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան ու հանգրվանել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում։

Որոնողական աշխատանքների արդյունքում Նիդեռլանդների Թագավորության քաղաքացին հայտնաբերվել և հրավիրվել է  մաքսային հսկողության գոտի և ռենտգենային սկանավորման միջոցով ենթարկվել անձնական մաքսային զննման:  Արդյունքում, նրա որովայնի շրջանում նկատվել են կասկածելի օտար մարմիններ:

Ռ.Դ.-ն տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ»,– նշված է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել է:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ  իրականացրել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ: Պարզվել է թմրամիջոցների ՀՀ ներկրումը և հանրապետության տարածքում դրանց հետագա իրացումը կազմակերպած հնարավոր անձանց ինքնությունը։

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում, Երևանի հասցեներից մեկում, թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ևս 2 քաղաքացի:   

Ռ․Դ․-ն, Ա․Պ․-ն և Ս․Մ․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են, նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն Русский

Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը