Ադրբեջան

Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի հերթական տարանցման մասին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի հերթական տարանցման մասին

Հացահատիկ տեղափոխող վագոնները Ռուսաստանից ուղարկվել են Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Haqqin.az-ը։ 

«Բիլաջարի կայարանից մեկնել է ռուսական հացահատիկ տեղափոխող 25 վագոնանոց գնացք։ Բեռի ընդհանուր ծավալը կազմում է 1746 տոննա։ Գնացքը կշարժվի դեպի Վրաստան, որտեղից կուղևորվի դեպի Հայաստանի Դալարիկ կայարան», - հայտնում է լրատվամիջոցը։ 

2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։ 

Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել էր Ադրբեջանի այդ որոշումը և հայտարարել, որ Հայաստանն էլ իր հերթին վերացրել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տեղափոխման համար։ 

Նոյեմբերի 6-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կարտահանի Հայաստան։ 

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում