Եվրոպա

Ֆինլանդիայի օդում հայտնաբերվել է փոքր քանակությամբ ռադիոակտիվություն

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի օդում հայտնաբերվել է փոքր քանակությամբ ռադիոակտիվություն

Ֆինլանդիայի օդի նմուշներում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութերի փոքր քանակություններ: Այդուհանդերձ, հանրային առողջության համար որևէ վտանգ այս պահին չկա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հունվարի 30-ին հայտարարել է Ֆինլանդիայի միջուկային անվտանգության վերահսկող մարմինը։

«Կոնցենտրացիաները շատ ցածր էին և որևէ վտանգ չէին ներկայացնում մարդկանց կամ շրջակա միջավայրի համար», - ասվում է Ռադիացիոն և միջուկային անվտանգության վարչության (STUK) հայտարարության մեջ։

Վարչությունից հայտնել են, որ ռադիոակտիվ նյութերը չեն ծագել ֆիննական ատոմակայաններից։ Այդուհանդերձ, որևէ բացատրություն չի տրվել դրանց ծագման վերաբերյալ։

«Շատ դեպքերում ռադիոակտիվ նյութերի աղբյուրը հնարավոր չէ նույնականացնել», - նշել են Ռադիացիոն և միջուկային անվտանգության վարչությունից։

Reuters-ը հիշեցնում է, որ Ֆինլանդիան, Շվեդիան, Ռուսաստանը այս հատվածներում ունեն մի շարք ատոմային էներգետիկ ռեակտորներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում