Հունվարի 30-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 հունվար,  2026           

ՀՀ ԱԺ 

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ: Քննարկմանը հրավիրված է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում: Հանդիպումը կարող են լուսաբանել Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում (Կոմիտաս 49/2) տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ ՍԱՏՄ 2025թ. գործունեության արդյունքները: 095 062506, 094 002506:

 Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Անի գրանդ» հյուրանոցի «Պանորամային» սրահում տեղի կունենա SAFER նախաձեռնության մեկնարկային միջոցառումը։ DSIK Armenia-ն պաշտոնապես մեկնարկում է «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնությունը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ 093668013:

Ժամը 11:00-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում (RACGR բազա, Կոտայքի մարզ, Բալահովիտ, 2-րդ փողոց) կանցկացվեն ցուցադրական վարժանքներ, հրշեջ-փրկարարական սարքավորումների և տեխնիկայի ցուցադրություն։ Ներկա կլինեն նաև ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն։

Ժամը 14:00-ից «Իբիս» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1) Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է քննարկում, որի ընթացքում կներկայացվեն ԹԻՀԿ «Երևան մոնիտոր» ծրագրի շրջանակում իրականացված ոլորտային ուսումնասիրությունների արդյունքները։ Միջոցառման նպատակն է շահագրգիռ կողմերին ներկայացնել և քննարկել Երևան քաղաքում հանրային տարածքների կառավարման ոլորտներում իրականացված մոնիտորինգների արդյունքները, բացահայտված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։ + (374) 77 528910:

 Մշակույթ

Ժամը 11:00-ից Հայաստանի ազգային պատկերասրահում հուվարի 30-ից կցուցադրվեն բարեխոս «Սուրբ Սարգիս» և վիշապասպան «Սուրբ Գևորգ» սրբապատկերները։ Պատկերասրահում ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի հունվարի 31-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ, թանգարանի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվեն 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» սրբապատկերները։ Առաջին սրբանկարը պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց (7-րդ դար) 1939 թվականին, երկրորդը՝ Բնագիտության թանգարանից 1957-ին։ 077305341, 094730350:

Ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կկայանա ԱՐԱՔՍ խմբի երկար սպասված համերգը։ Ծրագրում՝ հայկական հրաշալի երժշտություն՝ արաքսյան մշակումներով։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել