Ադրբեջան

ԵՄ-ն և Ադրբեջանը խորացնում են համագործակցությունը՝ խթանելու ներդրումներն ու կապակցվածությունը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն և Ադրբեջանը խորացնում են համագործակցությունը՝ խթանելու ներդրումներն ու կապակցվածությունը

Եվրոպական միությունը և Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել ամրապնդել իրենց գործընկերությունը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության և վերջերս մեկնարկած Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունը:

«Միասին նրանք նպատակ ունեն բացահայտելու նոր տնտեսական հնարավորություններ և խթանելու երկարաժամկետ համատեղ բարգավաճումը, համագործակցությունը և խաղաղությունը՝ տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և առևտրի կայուն և ամուր կապերի միջոցով։ Այս շրջանակներում Եվրոպական միությունը և Ադրբեջանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ միասին համաձայնության են եկել Նախիջևանի երկաթուղու նախագծի զարգացման իրագործելիության ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ, որը կարևոր ներդրում է Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում շարժունակության և տնտեսական հոսքերի բարելավման համար: Այս երկաթուղին մաս է կազմում ավելի լայն Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի, որը նպատակ ունի կապել Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ ապահովելով տարանցումը 15 օրում», - նշված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունը նաև նշում է, որ Եվրոպայի և Ասիայի միջև բազմազան, հուսալի և կայուն երթուղիները համատեղ ռազմավարական շահ են ներկայացնում՝ ապահովելով փոխադարձ օգուտներ և նվազեցնելով չափազանց մեծ կախվածության հետ կապված ռիսկերը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում