Թրամփը դիտարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հարցը. CNN

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական քննարկումներում առաջընթացի բացակայության պայմաններում, դիտարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ առաջնորդը ուսումնասիրում է ենթադրաբար ցուցարարների սպանությունների համար պատասխանատու Իրանի ղեկավարության և անվտանգության ոլորտի ներկայացուցիչների դեմ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը։ Քննարկվող մեկ այլ տարբերակներից են Իրանի միջուկային օբյեկտների և կառավարական հաստատությունների դեմ հարվածները։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփը վերջնական որոշում չի կայացրել հետագա քայլերի վերաբերյալ, սակայն նա կարծում է, որ իր ռազմական տարբերակներն ընդլայնվել են այս ամսվա սկզբից ի վեր, քանի որ տարածաշրջանում է գտնվում ամերիկյան ավիակիրների հարվածային խումբը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 28-ին զգուշացրել էր, որ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են «անհապաղ և հզոր» արձագանք տալ Իրանի ցամաքային, օդային կամ ջրային տարածքների դեմ ցանկացած ագրեսիայի։ Իսկ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ, և պատասխանը սպասեցնել չի տա։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP