Հունվարի 29-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Հիլթոն» հյուրանոցում ԵՄ Քաղաքապետերի դաշնագիր արևելք ծրագիրը մեդիա նախաճաշ է  կազմակերպում լրագրողների համար։

Ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մ.Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «ԵՄ-ԿԱՄՈՒՐՋ. Հայաստանում բարձրագույն կրթության ամրապնդում եվրոպական նախագծերի կառավարման համար» (EU Bridge: Strengthening Higher Education for European Project Management in Armenia) միջազգային ծրագիրը։ «EU Bridge» երկամյա ծրագիրը համաֆինանսավորում է ստացել ԵՄ Էրազմուս+ծրագրի շրջանակում և իրականացվելու է Հայաստանի, Իսպանիայի ու Իտալիայի գործընկեր կառույցների համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Հայաստանից Եվրասիա միջազգային համալսարանի, «ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման» ՀԿ-ի, Իսպանիայից՝ Մուրսիայի համալսարանի և «Էմպրեսաս քոն Վալորես» ՀԿ-ի, Իտալիայից՝ Տուշայի համալսարանի մասնակցությամբ։

Ժամը 16:00-ին Մատենադարանի թանգարանում /3-րդ հարկ/ կկայանա  «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագրի մեկնարկը: Ժամը 16։00-ին՝ ելույթներ. Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյան,  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Տաթևիկ Ստեփանյան, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, «Շոշափելով Մատյանները. ամենքի Մատենադարանը» ծրագրի փորձագետ Սիփան Ասատրյան: Ժամը 16։30-ին՝ մշակութային ծրագիր: Ժամը 16։50-ին՝ «Շոշափելով Մատյանները. ամենքի Մատենադարանը» ցուցադրության ներկայացում և շրջայց: Թեմատիկ կրթական ծրագիր՝ նվիրված ձեռագրաստեղծման արվեստին շոշափելի կրկնօրինակների միջոցով (կաշվե կազմ, եղեգնյա և փետուրե գրիչներ, մագաղաթի նմուշ, վուշե թելեր, կապտալ, միջուկ տախտակ, աստառ, տողաշար)։ Ծրագրի հիմնական և ուղղակի նպատակային խումբը Երևանում և ՀՀ-ի մարզերում բնակվող տեսողության 1-ին և 2-րդ աստիճանի խանգարում ունեցող 4 տարեկանից բարձր անձիք են:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Holiday Inn Express» հյուրանոցի «Մասիս» սրահում (Փ. Բուզանդ 97/2)​ կկայանա «Բոլորին դեմ եմ» շարժման ինքնալուծարվող կուսակցության մամուլի ասուլիսը: «Բոլորին դեմ եմ» շարժում:

Մշակույթ

Ժամը 16։00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմի փակ ցուցադրությունը՝ լրագրողների համար։  17:30՝ ասուլիս, 18:30՝ կարմիր գորգի արարողություն։

Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

Հասնելուն պես զանգահարել՝ 099450100

Ժամը 20:00-ին Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը։

 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել