Աշխարհ

Սլովակիայի կառավարությունը որոշել է առայժմ չմիանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի կառավարությունը որոշել է առայժմ չմիանալ Գազայի հարցով  «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը

Սլովակիայի կառավարությունը որոշել է դեռ չմիանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ»  նախաձեռնությանը, որը միտված է Գազայի հատվածի վերակառուցման վերահսկմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է  Սլովակիայի կողմից հաստատված փաստաթղթերում։

«Ստեղծված հանգամանքներում Սլովակիայի կառավարությունը որոշել է առայժմ չմիանալ Խաղաղության խորհրդին», - նշվում է փաստաթղթում, որը Սլովակիայի կառավարությունը հաստատել է հունվարի 28-ին։

Հունվարի 27-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ երկիրը պետք է մերժի «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Նա նշել էր, որ Սլովակիան կմնա խաղաղության կողմնակից երկիր, բայց չի կարող միանալ նման ֆինանսական ներդրումներ պահանջող նախաձեռնությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում