Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների շուրջ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների շուրջ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր։ 

Երկուստեք ընդգծվել է, որ ԵԽ-ում Հայաստանի դինամիկ ներգրավածությունը, ԵԽ կոնվենցիաների շրջանակին հետևողական միանալն ու դրանց իրականացումը վկայում է ժողովրդավարական արժեքներին և բարեփոխումներին ՀՀ հանձնառության մասին։  

«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական զարգացման ճանապարհին համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ, ԵՄ հետ համագործակցությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմի զարգացմանն ու արդյունավետ իրացմանը»,-հայտնում է ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հաստատված խաղաղության շարունակական ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին ԵԽ ԳՔ մասնակցությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում