Մարզեր

Գեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին

Գեղարքունիքի մարզի հուշահամալիրները, պանթեոնները, շիրմատները հունվարի 27-ի առավոտվանից  մարդաշատ են․ հազարավոր քաղաքացիներ ծաղկեդրումով, խոնարհումով, խնկարկումով ու աղոթքով իրենց հարգանքի տուրքն են մատուցում հայրենիքի համար նահատակված հերոսների սուրբ հիշատակին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Գավառ քաղաքի զբոսայգում՝ Հայրենիքի համար նահատակված հերոսների պանթեոն- հուշահամալիրում, ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և այլք։

Հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակի, ծաղկեդրման և ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Ճամբարակ, Վարդենիս համայնքներում։

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում