Հունվարի 26-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 հունվար,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Կառավարության 3-րդ շենքի նիստերի դահլիճում /4-րդ հարկ/ տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի մամուլի ասուլիսը։ Թեմա՝ Քաղաքաշինության կոմիտեի 2025 թվականի գործունեության ամփոփում, 2026թ. նախաձեռնություններ։ Ասուլիսին ներկայանալ 10-15 րոպե շուտ՝ անձը հաստատող փաստաթղթով: 093 488 767:

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա. 2025-ի տարեկան զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Ժամը 15:00-ին «Red Brdge Yerevan» հյուրանոցի կոնֆերանսների սրահում (Ոսկերիչների 8) տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Թեմա՝ Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի գործունեության ամփոփում: Նախարարը կամփոփի նախարարության 2025 թվականի գործունեության արդյունքները և ոլորտում իրականացված բարեփոխումները, կներկայացնի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «Ընտրությունները Հայաստանում. սպասումներ և իրականություն» թեմայով: 6 ամսից Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու ոչ միայն գործող իշխանության ու ընդդիմադիրների, այլև ամբողջ երկրի համար: Ինչպե՞ս կանցնեն ընտրությունները, ի՞նչ քաղաքական վերադասավորություններ են սպասվում, որքանո՞վ կազդի արտաքին խաղացողների աջակցությունը ընտրությունների արդյունքների վրա։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կներկայացնի իր կանխատեսումները:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել