Հայաստան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն անցած տարի ավելի քան 418 մլն դրամի չափով տուգանքի որոշում է կայացրել

1 րոպեի ընթերցում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն անցած տարի ավելի քան 418 մլն դրամի չափով տուգանքի որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն անցած տարի իրականացրել է 842 ստուգում՝ ծրագրված 600-ի փոխարեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

«Այդ թվում՝ տարեկան ստուգումների ծրագրով իրականացվել է 550 ստուգում, վարչապետի հանձնարարությամբ՝ 110, բողոքների հիման վրա՝ 71, այլ պետական մարմինների գրությունների հիման վրա՝ 10, հանդիպակաց ստուգումներ՝ 6 և կարգադրագրերի պահանջների կատարման վերաբերյալ՝ 95»,-ներկայացրեց Կոտոլյանը՝ հավելելով, որ ստուգումներից 637-ի կամ 75,6 տոկոսի դեպքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել։

Հաշվետու ժամանակահատվածում տեսչական մարմնի կողմից ստուգումների արդյունքում կայացվել է տուգանք նշանակելու մասին 620 որոշում, ըստ որի՝ ընդհանուր առմամբ նշանակվել է 418 միլիոն 288 հազար դրամի չափով տուգանք։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում