Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է տարեվերջին Սի Ծինփինի հնարավոր այցի մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է տարեվերջին Սի Ծինփինի հնարավոր այցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տարեվերջին կայցելի Միացյալ Նահանգներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է Դավոսից Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որը հեռարձակել է Սպիտակ տունը։

«Ես մեկնելու եմ ապրիլին։ Նա կգա տարեվերջին, և ես անհամբեր սպասում եմ նախագահ Սիին տեսնելուն», - նշել է Թրամփը՝ ավելացնելով, որ նա հրաշալի մարդ է։

Թրամփը նաև նշել է նախկինում լարված հարաբերությունների մասին, սակայն հավելել է, որ հիմա դրանք հիանալի հարաբերություններ են։

«Նայեք, թե ինչ գյուղատնտեսական արտադրանք են նրանք գնում։ Սոյա են գնում, շատ սոյա, և դա մեր ֆերմերներին ուրախացնում է և դա ինձ էլ է ուրախացնում», - նշել է նա։

Հոկտեմբերին Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ ընդունել է նրա հրավերը՝ 2026 թվականի ապրիլին Չինաստան այցելելու համար։ Նա նշել էր, որ Չինաստանի առաջնորդը այնուհետև պետական ​​այց կկատարի Միացյալ Նահանգներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում