Ուկրաինան և Ռուսաստանը զիջումների են գնում հանուն հակամարտության կարգավորման. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը զիջումների են գնում՝ հանուն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:

«Բոլորը զիջումների են գնում դրան հասնելու համար», - ասել է նա Դավոսից Վաշինգտոն վերադառնալիս։

Խոսելով Աբու Դաբիում հունվարի 23-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին՝ Թրամփը նշել է, որ ցանկացած բանակցություն լավ է, քանի որ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր նախորդի՝ Ջո Բայդենի նախագահության օրոք նման հանդիպումներ չեն եղել։

«Մենք կտեսնենք, թե ինչ կստացվի», - հավելել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը դարձյալ ընդգծել է, որ իր կարծիքով` երկու կողմերն էլ ցանկանում են համաձայնագիր կնքել հակամարտության կարգավորման շուրջ։

Գիշերը ՌԴ նախագահը Կրեմլում ընդունել է ամերիկյան պատվիրակությանը, որի անդամներն այնուհետև մեկնել են Աբու Դաբի՝ ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա աշխատանքային խմբերի եռակողմ բանակցությունների։

Միացյալ Նահանգներ

Պուտինը Մոսկվայում ընդունել է Ուիթքոֆին. ներկայացվել են բանակցությունների գլխավոր թեմաները

Հայերեն ქართული Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ