Հայաստան

ՀՀ ՄԻՊ–ն այցելել է ՊՆ ուսումնական զորամաս

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ–ն այցելել է ՊՆ ուսումնական զորամաս

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, այցելել են ՊՆ N ուսումնական զորամաս։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, այցի նպատակն էր նորակոչիկների ծառայության ներգրավման, սկզբնական պատրաստության, նրանց նկատմամբ վերաբերմունքի, ծառայության պայմանների և, ընդհանուր առմամբ, նրանց իրավունքների վիճակի ուսումնասիրումը:

Այցի ընթացքում հրամանատարության ուղեկցությամբ իրականացվել է շրջայց զորամասի տարածքում, ուսումնասիրվել են զինծառայողների ծառայության սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։

Պաշտպանը զրույցներ է ունեցել նորակոչիկների հետ, որոնք ներկայացրել են ծառայության ներգրավվելուց հետո իրենց ծառայողական առօրյան, ծառայության պայմանները, հրամանատարության և իրենց ծառայակիցների հետ շփումները, զինվորական ծառայության ինտեգրման գործընթացի հետ կապված այլ մանրամասներ։

«Զինծառայողների իրավունքների հետ կապված հարցերը մշտապես են գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո, դրանք բարձրաձայնվում և հասցեավորվում են տարբեր ձևաչափերով:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը գնահատում է այն փոփոխությունները, որոնք հանգեցրել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի` ոլորտային դրական դինամիկայի և ծառայության պայմանների զարգացման»,– ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում