Ադրբեջան

Շվեյցարիայում կայացել է ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայում կայացել է ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Շվեյցարական Դավոսում հունվարի 22-ին կայացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Թրամփի դերը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի առաջմղման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններում։

Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ նշելով, որ տարածաշրջանում արդեն հաստատված խաղաղությունը արտացոլվում է նաև տնտեսական հարաբերությունների ոլորտում։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը խոսել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանման, ինչպես նաև Հայաստան ներկրվող հացահատիկի՝ Ադրբեջանի տարածքով տեղափոխման մասին։

Ադրբեջանի նախագահը կարևորել է նաև «TRIPP» նախագծի նշանակությունը՝ ընդգծելով դրա դերը տարածաշրջանային կապերի և համախմբվածության խթանման տեսանկյունից։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում