Հունվարի 23-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 հունվար,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նիստերի դահլիճում (Կոմիտաս 49/2, 3-րդ հարկ) կկայանա Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կամփոփվեն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2025 թվականի գործունեության արդյունքները և կներկայացվեն գրանցված ցուցանիշները: +3744 70 99 10, +374 60 680 242 կամ 85 20։

Ժամը 15:00-ին «Հոլիդեյ ինն» հյուրանոցում (Ամիրյան 2) տեղի կունենա Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը կստորագրվի ՀՀ կառավարության (ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև։ Միջոցառմանը կմասնակցեն և բացման խոսքով հանդես կգան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից Էլեն Մանասերյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ԱՄԿ Եվրոպայի տարածաշրջանի համակարգող Բեատե Անդրեսը և պաշտոնատար այլ անձինք։ Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների շրջանակում կողմերի միջև համագործակցության ուղղությունները։ ՀՀ ԱՍՀՆ:

Մշակույթ

Ժամը 15:00-ին Անրի Վերնոյ 3 հասցեում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման առիթով (Անրի Վերնոյ 3) կկայանա մամուլի ասուլիս: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյան և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան: Ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի իրականացվելիք նախագծերին և ընթացիկ բարեփոխումներին: Նույն օրը ժամը 19:00-ին Անրի Վերնոյ 3 հասցեում կբացվի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը: Նույն օրը՝ նորաբաց շենքում կկայանա Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը՝ ազդարարելով թատրոնի ստեղծագործական նոր փուլի մեկնարկը: ԿԳՄՍՆ:

Ժամը 16:00-ին Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության շրջանակներում մեկնարկում է հետաքրքիր բանախոսությունների շարք։ Ժամը 16։00-ին, «Տարածքը և սրբությունը. կոթողները և պատկերագրությունը վաղքրիստոնեական Հայաստանում և նրանից դուրս» խորագրով բանախոսությամբ հանդես կգա պ.գ.դ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը։ Բանախոսը կներկայացնի Իռլանդիայի և Հայաստանի վաղքրիստոնեական կոթողների իր համադրական ուսումնասիրությունը՝ բացահայտելով դրանց կառուցվածքային, խորհրդանշական և պատկերագրական ընդհանրություններն ու տարբերությունները։ +374 11 547 363:  

Ժամը 18:00-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում /Մաշտոցի 7/ կկայանա Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» անհատական ցուցահանդեսի բացումը։ +37410539637:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել