ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/01/26
1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հունվարի 22-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 379.08 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.56 դրամով և կազմել 443.26 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.1021 դրամով և կազմել 4.9886 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.47 դրամով և կազմել 509.71 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 1437 դրամով և կազմել 59311 դրամ: