Գրենլանդիայի շուրջ համաձայնագիրը կհրապարակվի մանրամասների վերջնամշակումից հետո. Սպիտակ տան խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված՝ Գրենլանդիայի շուրջ շրջանակային համաձայնության մանրամասները պետք է մշակվեն, ինչից հետո միայն դրանք կարող են հրապարակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Եթե այս գործարքը հաստատվի, իսկ նախագահ Թրամփը շատ հույս ունի, որ դա տեղի կունենա, Միացյալ Նահանգները կհասնի Գրենլանդիայի վերաբերյալ իր բոլոր ռազմավարական նպատակներին՝ շատ փոքր գնով ու ընդմիշտ»,- հայտարարել է նա։

Լևիթի համոզմամբ՝ նախագահ Թրամփը «ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքը գլխավոր գործարք կնքողն է»։ «Երբ մանրամասները վերջնականապես հաստատվեն բոլոր ներգրավված կողմերի կողմից, դրանք համապատասխանաբար կհրապարակվեն»,- նշել է նա։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման արդյունքներով ձևավորվել է Գրենլանդիայի ու, ըստ էության, ամբողջ Արկտիկական շրջանի հետ կապված ապագա գործարքի շրջանակը։

Եվրոպա

Թրամփը հրաժարվել է հավելյալ մաքսատուրքեր սահմանելուց ու հայտարարել Գրենլանդիայի հարցով նախնական գործարքի մասին

Թրամփը հայտնել է, որ իրենք եվրոպացի գործընկերների հետ կաշխատեն «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանական համակարգերի ստեղծման շուրջ։

Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, անհրաժեշտության դեպքում մի շարք այլ անձինք ևս պատասխանատու կլինեն բանակցությունների համար ու անմիջապես հաշվետու կլինեն իրեն։

Հայերեն Русский

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին

Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ կատարվում են խարդախություններ. Կիբեռոստիկանություն

Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը

Հայաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված են ԹՐԻՓՓ նախագծի՝ գետնի վրա սեղմ ժամկետներում իրականացման հարցում

Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրվարույթ

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է N բանակային զորամիավորում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին