Քաղաքականություն

Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա. Միրզոյանի արձագանքը Լավրովի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա. Միրզոյանի արձագանքը Լավրովի հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ կապված Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդման մասին հնչեցված պնդումների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ Միրզոյանը նշեց, որ այդպիսի հիմքով՝ քաղաքական գործունեության համար, Հայաստանում քրեական հետապնդում չկա։

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Քաղաքական հայտարարությունների պարագայում քրեական հետապնդում կարող է լինել միայն այն դեպքում, եթե դրանք պարունակում են սպառնալիքներ, կոչեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խաթարման կամ սահմանադրական կարգի բռնի տապալման վերաբերյալ»,- ասաց ԱԳ նախարարը։

Նա հավելեց, որ անգամ նման դեպքերում այդ թեմայով արտաքին մեկնաբանություններն ուղղակի միջամտություն կլինեին Հայաստանի ներքին գործերին։

«Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա»,- ընդգծել է Միրզոյանը։

Ավելի վաղ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդու ձերբակալությունը մտահոգիչ է՝ անդրադառնալով  Գյումրու լիազորությունները կասեցված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում