Մշակույթ

ԱԳՆ գլխավոր քարտուղարը օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ընդգծել է հին ձեռագրերի պահպանման գործում Հայաստանի կարևոր ներդրումը

2 րոպեի ընթերցում

ԱԳՆ գլխավոր քարտուղարը օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ընդգծել է հին ձեռագրերի պահպանման գործում Հայաստանի կարևոր ներդրումը

Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ով իր խոսքում ընդգծել է այս ձևաչափով պարբերական հանդիպումների նշանակությունը` որպես մշակութային երկխոսության կարևոր հարթակ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Դավիթ Կարապետյանն ընդգծել է պատմամշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման ու ուսումնասիրման գործում Հայաստանի կարևոր ներդրումը, ինչպես նաև այդ ուղղությամբ միջազգային ջանքերում ակտիվ ներգրավվածությունը։ Այս համատեքստում ընդգծվել է դեռ 1997թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ցանկում ընդգրկված Մատենադարանի դերը ոչ միայն հայկական ազգային հիշողության պահպանման, այլև մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային հանձնառության առաջմղման գործում։

Միջոցառման ընթացքում հյուրերը շրջայց են կատարել թանգարանում՝ ծանոթացել հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, այնուհետև այցելել ինստիտուտ՝ ուսումնասիրելու հին ձեռագրերի պահպանման ու մշակման ավանդույթները և ծանոթանալու ձեռագրագիտության առանձնահատկություններին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում