Ուիթքոֆը հայտնել է հունվարի 22-ին Պուտինի հետ հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ հունվարի 22-ին կմեկնի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CNBC-ին տված հարցազրույցում։

Ուիթքոֆի հետ միասին Մոսկվա կմեկնի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները։

«Այս հանդիպումը հենց ռուսներն են խնդրել։ Կարծում եմ՝ դա նրանց կողմից նշանակալի հայտարարություն է», - ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը։

Կրեմլն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ պատրաստվում է ընդունել Ուիթքոֆին և Քուշներին՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակում, սակայն կոնկրետ ամսաթիվ չէր նշվել։

Ուիթքոֆին նաև հարց են ուղղել՝ արդյոք Պուտինը կընդունի Խաղաղության խորհրդին միանալու Թրամփի հրավերը։

«Կարծում եմ՝ այո», - ասել է Ուիթքոֆը՝ հիշեցնելով, որ նման հրավեր Պուտինին ուղարկվել է։

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հունվարի 20-ին Ուիթքոֆը և Քուշները հանդիպել են ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Փակ ձևաչափով բանակցությունները տևել են ավելի քան 2 ժամ։ Կողմերը քննարկումները որակել են որպես «դրական» և «կառուցողական»։

ԱՄՆ պատվիրակությունն արդեն բանակցությունների մի քանի փուլ է անցկացրել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի թիմի հետ։ Առայժմ կողմերին չի հաջողվել փոխզիջումային տարբերակ գտնել։

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին