Բարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանս
2 րոպեի ընթերցում

Բարիում կանցկացվի հայտնի լուսանկարիչ և կինոռեժիսոր Յագո Կորացայի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունից:
Միջոցառումը կազմակերպել և հովանավորել է Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը: Կմասնակցի նաև պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը:
Կոնֆերանսը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 27-ին, ժամը 18:00-ին, Բարիի քաղաքապետարանի «Էնրիկո Դալֆինո» սրահում: Մուտքն անվճար է և բաց հանրության համար։
80-ից ավելի երկրներ ուսումնասիրած և National Geographic-ի համար աշխատանքներ հեղինակած Յագո Կորացան առաջարկում է ճանապարհորդություն դեպի Հայաստանի սիրտը՝ անհավանական երկիր՝ իր աշխարհագրական դիրքով և փոթորկալից պատմությամբ, սակայն հիանալի կերպով կենսունակ՝ իր ժողովրդի հպարտության և դիմադրողականության շնորհիվ։
Երկիր կատարած 14 այցելություններից հետո Կորացան ստեղծել է նորարարական մուլտիմեդիա մենաշոու:
Հայաստանը ներկայացված է ոչ միայն որպես մեծ տերությունների միջև ընկած պետություն, այլ նաև որպես արժանապատվության, հիշողության և մշակույթի համընդհանուր խորհրդանիշ. նրա «աղաղակող քարերը» շարունակում են իրենց ներկայությամբ հզոր վկաներ լինել համաշխարհային պատմության մեջ:
Սա բացառիկ հնարավորություն է՝ Կորացայի արվեստի միջոցով բացահայտելու հայ ժողովրդի հարատև ինքնությունը, որը դիմացել է հալածանքներին, աքսորին և հարկադիր բաժանումներին: