Դավոս մեկնող Թրամփի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Վաշինգտոն

1 րոպեի ընթերցում

Ինքնաթիռը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոս էր մեկնում՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին, վերելքից կարճ ժամանակ անց վերադարձել է Վաշինգտոնի մոտ գտնվող «Էնդրյուս» ավիաբազա։ Ըստ Սպիտակ տան՝ դա տեղի է ունեցել «փոքր էլեկտրական խնդրի» պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Boeing 747-ից Թրամփը տեղափոխվել է Boeing 757 ինքնաթիռ, որով էլ մեկնել է Դավոս առաջին թռիչքից շուրջ երկու ժամ անց։

Շվեյցարիայի Դավոս են մեկնել աշխարհի տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ։ Մեկնելուց առաջ նախագահը լրագրողներին հայտնել էր, որ չգիտի՝ կոնկրետ ինչ սպասել Համաշխարհային տնտեսական համաժողով իր ուղևորությունից։

«Եվ այսպես, ես մեկնում եմ Դավոս։ Ես կարծում եմ, որ ուղևորությունը շատ հաջող է լինելու.... Սա հետաքրքիր ուղևորություն է լինելու: Պատկերացում չունեմ, թե ինչ տեղի կունենա», - ասել է ԱՄՆ ղեկավարը։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP