Մերձավոր Արևելք

Լավրովը Մերձավոր Արևելքում կայունությունը կապել է պաղեստինյան պետության ստեղծման հետ

1 րոպեի ընթերցում

Լավրովը Մերձավոր Արևելքում կայունությունը կապել է պաղեստինյան պետության ստեղծման հետ

Անկախ պաղեստինյան պետության ստեղծումն անհրաժեշտ է Մերձավոր Արևելքի կայունության համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականին ՌԴ դիվանագիտական ​​գործունեության արդյունքներին նվիրված  մամուլի ասուլիսում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Առանց պաղեստինյան պետության ստեղծման Մերձավոր Արևելքը չի կարող լինել կայուն», - ընդգծել է նախարարը:

Լավրովը նաև մեկնաբանել է Խաղաղության խորհրդի ստեղծման ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հնարավորություն տալ այս նախագծին, բայց կողմնակից է ՄԱԿ-ի բոլոր որոշումներին՝ անկախ Պաղեստինի Պետության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ:

Հունվարի 19-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ստացել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում