Ադրբեջան

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հետագա առաջմղման քայլերը

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հետագա առաջմղման քայլերը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հետագա առաջմղմանն ուղղված վստահության ամրապնդման քայլերին։

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Մարկո Ռուբիոն իր գոհունակությունն է արտահայտել նաև Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումների կապակցությամբ՝ համարելով դա կարևոր քայլ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տան գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ քաշված պատմական խաղաղության համաձայնագրի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում