Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 հունվար,  2026          

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կշարունակվի ԱԺ հերթական նիստը։ 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի ասուլիսը։ Թեմա. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի աշխատանքների ամփոփում, 2026-ի ծրագրեր։

Ժամը 12:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա թանգարանի տնօրենի ժ/պ Դավիթ Պողոսյանի մամուլի ասուլիսը և «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով մշտական ցուցադրության հատվածի վերաբացումը: Ասուլիսի ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժ/պ Դավիթ Պողոսյանը համառոտ կներկայացնի 2025 թվականի ընթացքում թանգարանի գրանցած հիմնական ձեռքբերումներն ու իրականացրած ծրագրերը։ Կհանձնվեն շնորհակալագրեր թանգարանի 2025 թվականի գործունեությանը աջակցություն ցուցաբերած գործընկերներին, որից հետո տեղի կունենա մշտական ցուցադրության «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով հատվածի վերաբացումը։ Ցուցադրության շրջանակում նորովի կներկայացվեն հարյուրավոր ցուցանմուշներ պատմական Հայաստանի տարբեր պատմազգագրական շրջաններից։ +374 11 547 363:  

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Դաբլթրի Բայ Հիլթն» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում (Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք) կկայանա Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է ծրագրի ներկայացում, ինչպես նաև պանելային քննարկում և հարցուպատասխան՝ տնտեսագետների ու մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը կհաջորդի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ասուլիսը, որի ընթացքում նա կպատասխանի միայն տնտեսական հարցերին։ Ակնկալվում է տնտեսական ուղղվածության լրագրողների մասնակցությունը։ «Մեր ձևով» շարժում։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:00-ին ԵՊՀ-ում /կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ/ տեղի կունենա UniDive երկրորդ ձմեռային դպրոցի բացման արարողությունը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Դպրոցը համախմբում է մոտ 20 երկրի 60 մասնակցի և ներառում երեք աշխատաժողովներ, որոնց շրջանակում անդրադարձ կկատարվի լեզվական բազմազանությանը, հարցին, թե որքանով են լեզվական տեխնոլոգիաները թույլ տալիս նկարագրել և ներառել աշխարհի լեզուների ողջ բազմազանությունը առօրյա կյանքում և արհեստական բանականության գործիքներում։

Մշակույթ

Ժամը 12:00-ին Կոմիտասի անվան պանթեոն: Հունվարի 20-ին լրանում է Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 107-ամյակը։ Այս առանձնահատուկ օրը Կապուտիկյանի տուն-թանգարանում կիրականացվեն միջոցառումներ։ Ծրագիր. ժամը 12:00-ին՝ այց Կոմիտասի անվան պանթեոն. ծաղկադրում և խնկարկում բանաստեղծուհու շիրմին: Ժամը 13:00-ին՝ ծննդյան տոնը տուն-թանգարանում՝ Վանա ուտեստների մատուցմամբ. Հեղինակ Սեդրակ Մամուլյան, համերգ՝ կապուտիկյանական երգերով: Roza Grigoryan:

Ժամը 16:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա ֆրանսահայ երաժշտագետ Արմինէ Գրիգորեանի «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետին» գրքի երկրորդ հատորի շնորհանդես-քննարկումը։ Արմինէ Գրիգորեանը կազմել է Կոմիտաս Վարդապետի ժամանակակից բոլոր աղբյուրների ամբողջական բնագրերն ընդգրկող ժողովածու՝ «Թերթապատում» ընդհանուր խորագրով։ Գիրքը նախատեսված է երաժիշտների, երաժշտագետների, Կոմիտաս Վարդապետի և նրա ժամանակաշրջանի ուսումնասիրող մասնագետների, ինչպես նաև արևմտահայ կյանքի տարբեր ոլորտներով հետաքրքրվող ընթերցողների համար։

Հայերեն Русский

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի

«Իմ ընկերն իմ պետությունն է». տարեցների տնային խնամքից օգտվող անձինք Գորիսում այլևս իրենց միայնակ չեն զգում

Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր