Իրավունք

Դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում

Դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իր պաշտոնը։

Դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի ապահովման միջոց՝ վերականգնելով Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև դատական գործընթացի ավարտը։  

2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանն այն 10 եպիսկոպոսներից մեկն է, որոնք միացել են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգին, որն առաջարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում