Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ տուրքեր կսահմանի Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրի հետ անհամաձայն երկրների համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ տուրքեր կսահմանի Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրի հետ անհամաձայն երկրների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ

«Ես կարող եմ տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն, քանի որ Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել», - ասել է Թրամփը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում