Հունվարի 17-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 հունվար,  2026           

 Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Բաղրամյան 6 հասցեում տեղի կունենա ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի մամուլի ասուլիսը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող «դատավարության» տարելիցի կապակցությամբ: Free Armenian Prisoners թիմ:

Մշակույթ

Ժամը 18:00-ին Արդի արվեստի կենտրոնում (Մաշտոցի պող.7ա) կենտրոնը մեկնարկում է 2026 թվականը յուրօրինակ նախագծով՝ համագործակցելով Ma 間 պատկերասրահի հետ, ներկայացնում է «Ink and Silk» խորագրով ցուցահանդեսը, որը ներառում է Էլեն Սագրադյանի անձնական հավաքածուի ընտրված ցուցանմուշներ։ Ցուցահանդեսը միավորում է ճապոնական փայտափորագրություններ, Հոկուսայի մանգաներ և ավանդական կիմոնոներ՝ բացահայտելով թանաքի և մետաքսի, պատկերների և գործվածքների, արվեստի և ծեսի միջև ձևավորված փոխկապակցվածությունը ճապոնական մշակույթում։ Ցուցադրությանը զուգահեռ նախատեսվում է ուղեկցող միջոցառումների շարք, այդ թվում՝ մատչա թեյի պատրաստման աշխատարան, կիմոնո կրելու ծեսի պերֆորմանս-աշխատարան, թեմատիկ դասախոսություն և այլ մշակութային ծրագրեր։

 

 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել