1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից <<Արմենպրես>>-ին տեղեկացնում են, որ հունվարի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.57 դրամով և կազմել 379.99 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 441.32 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0507 դրամով և կազմել 4.8785 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 509.41 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 138 դրամով և կազմել 56331 դրամ: Արծաթի գինն աճել է 3.8 դրամով և կազմել 1115 դրամ: